«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրերս «խիստ անձնական» գրառում է տեղադրել իր «պատին».
Չխախտելով քաղաքավարության նորմերը` նա բառացիորեն խնդրել է բոլոր «ծանոթ-անծանոթ», «հեռու և մոտ» ընկերներից և իր էջի բաժանորդներից
պահպանել ՖԲ-ում իր հետ շփվելու վիրտուալ վարքականոնի հետևյալ սկզբունքները.
ա. Չլինել ֆեյք
բ. Խաղերի հրավերներ չուղարկել
գ. Լուսանկարների վրա չպիտակել (մանավանդ, եթե լուսանկարը իրեն չի վերաբերում)
դ. Պատին չտեղադրել գովազդային և ազդային նյութեր
ե. Լայք անելու խնդրանքներ չուղարկել
զ. Aps-երում իրեն չնշել
է. Երկարաշունչ նամակներ չգրել
«Հուսամ, ընկերներիս, ծանոթներիս և անծանոթներիս շատ չեմ ծանրաբեռնում»,-գրել է ԿԳ նախարարը:
Պարոն Աշոտյանի համար չափազանց կարևոր և խիստ անձնական պահանջ-խնդրանքը, տեսնես «տեղ կհասնի՞» ֆեյսբուքահայության շրջանում: Որքա՞ն ժամանակ կպահպանի իր ուժը, կպահպանի՞ էլ, թե՞ ոչ, կփորձենք պարզել հետագայում:
Իսկ այս պահին ակնհայտ է մի բան` Աշոտյանի հոգուն հասցրել են:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ